երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԳՆ-ում ներկայացվել է «COVID-19»-ի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը

ԱԳՆ-ում ներկայացվել է «COVID-19»-ի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «‎Impact of the international health crisis on legal infrastructure for trade»‎ խորագրով հիբրիդային միջոցառումը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը:

Հանդիպմանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար «COVID-19» համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը (draft toolkit):

Միջոցառմանը քննարկվել են միջազգային առևտրի համար «COVID-19» գլոբալ համաճարակի և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման հետազոտական աշխատանքները, արձագանքման և կայունության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի փոխանակման, մասնավորապես՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, ինչպես նաև էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի և վեճերի կարգավորման հարցերը:

Հանդիպմանն ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվող թեմաների վերաբերյալ կարճ զեկույցներով ներկայացրել են իրենց տեսլականները, դիրքորոշումները և մատնանշել համագործակցության նոր ուղղությունները:

  • Կիսվել: