շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱԳՆ տեղակալն Իտալիայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱԳՆ տեղակալն Իտալիայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Իտալիայի միջև բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ:

 

  • Կիսվել: