կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը կաճի. 5 մլն դրամ է հատկացվել

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը կաճի. 5 մլն դրամ է հատկացվել

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ԱԳՆ-ի միջոցներից 5 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը լավարկելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  պետական արարողակարգի ծառայության բնականոն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր։ Սակայն, ցածր վարձատրությամբ պայմանավորված, խնդիր է առաջանում ինչպես փորձառու կադրերի արտահոսքի, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից:Աշխատանքի ծավալները, պատասխանատվությունը, մասնագիտական հմտությունները, լեզուների իմացության պահանջը չեն համապատասխանում  դրա դիմաց ստացած վարձատրությանը։

Պետական արարողակարգում աշխատանքը պահանջում է առանց հանգստյան օրերի կամ արտաժամյա աշխատանքի պատրաստակամություն և աշխատանքի վրա կենտրոնացում, որի համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատակիցը զերծ մնա առօրյա  նվազագույն սոցիալական և կենցաղային խնդիրներից։

Աշխատանքի գրավչությունը պահպանելու, աշխատակիցներին խրախուսելու, ինչպես նաև նոր կադրերի ներգրավման համար բավարար պայմաններ ապահովելու համար  անհրաժեշտություն է առաջանում լավարկել վարձատրության չափը։

  • Կիսվել: