երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱԳՆ խոսնակը եւ հյուպատոսության ներկայացուցիչը հանդես կգան հայտարարությամբ

ԱԳՆ խոսնակը եւ հյուպատոսության ներկայացուցիչը հանդես կգան հայտարարությամբ

Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:

Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

  • Կիսվել: