կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը կդառնա քաղաքացիական ծառայության պաշտոն. նախագիծ

ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը կդառնա քաղաքացիական ծառայության պաշտոն. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Նախագիծն Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: 

2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Անհրաժեշտություն է առաջացել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող կցորդների/ներկայացուցիչների՝ ՀՀ վարչապետի կողմից նշանակման, ազատման, հաստիքների ստեղծման լիազորությունը սահմանել օրենքով:

Մնացական Սաֆարյանը նաև նշեց, որ առաջարկվող նախագծով ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով, ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներ:

ՊՆ առաջարկով օրենքը լրացվել է նոր հոդվածով, ըստ որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:

Առաջարկվում է նաև բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին շնորհել արտահերթ՝ մինչև երկու և ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

  • Կիսվել: