երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աղդամով Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն․ Փաշինյան

Աղդամով Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն․ Փաշինյան

Իրադրության հասցեագրումը եւ կարգավորումն առաջին հերթին ոչ թե միջազգային հանրությանն է անհրաժեշտ, այլ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա հստակ պետք է արձանագրենք։ Միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է եւ դիրքորոշում հայտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման վերաբերյալ՝ այո, ԵԽ-ն  բանաձեւ է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհդրի վերջին նիստում բազմաթիվ երկրներ միանշանակ դիրքորոշումներ են հայտնել, Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել։ Այս ջանքերը բավարա՞ր են՝ ոչ։ Ես սա արձանագրում եմ, բայց մենք մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք, այն ինչ մենք կարող ենք անել խնդրիր կարգավորման համար»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե Փաշինյանի համար անակնկալ էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով, կարեւոր է, Փաշինյանն արձագանքեց․ «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետեւ այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ»։

  • Կիսվել: