կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին և Աժ նախագահին. պահանջում է հանձնարարություն տալ

Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին և Աժ նախագահին. պահանջում է հանձնարարություն տալ

Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ Աժ Նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հայտնում եմ Armlur.am-ը։

«Հանձնարարեք, որպեսզի այն օրը, երբ ՀՀ ազգային ժողովի նիստում քննարկվելու է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ինձ, որպես Հովիկ Հովսեփի Աղազարյանի պաշտպան, թույլատրեն մուտք գործել ՀՀ ազգակին ժողովի տարածք և ներկա գտնվել ՀՀ Ազգային ժողովի նիստին։»

Մանրամասները կարող եք կարդալ կից նկարներում․

  • Կիսվել: