հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային նշանակությանը

ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային նշանակությանը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային և աշխարհատնտեսական նշանակությանը, ենթակառուցվածքների և տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, ԹՐԻՓՓ նախագծի իրագործմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է ստեղծված պայմաններում ՀՀ ներդրումային ներուժի իրացման, էներգետիկ, տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

  • Կիսվել: