երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԳ նախարարը Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնել է լիակատար համերաշխություն

ԱԳ նախարարը Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնել է լիակատար համերաշխություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ավստրալիայի անտառային հրդեհների կապակցությամբ հայտնել է լիակատար համերաշխություն այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը։ Այս մասին գրառում է կատարել է թվեիթրյան էջում` նշելով մեծապես անհանգստացած է Ավստրալիայում այդ աղետով:

«Զոհերը և միլիանավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում և աշխարհում գլոբալ գործողության դիմելելու կոչ են, սա վերաբերում է բոլոր ազգերին»,-նշել է նախարարն ու ցավակցություն հայտնել հարազատներ կորցրած ընտանիքներին:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: Հրդեհներներին զոհ են գնացել նաև միլիավոր կենդանիներ: Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը: Երկրի որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել:


  • Կիսվել: