կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Հոկտեմբերի 13-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ղեկավարած պատվիրակությունը։
 
Հանդես գալով ելույթով՝ Ավետ Ադոնցը նախ արձանագրեց, որ Հայաստանը մշտապես շեշտել է Արևելյան գործընկերության կարևորությունը և այն ավելի արժեքահեն ու համագործակցային դարձնելու իր ձգտումը: Այդ նպատակով Հայաստանը ներկայացրել է ԱլԳ հետ-2020 օրակարգի վերաբերյալ իր առաջնահերթություններն ու առաջարկները:
 
Նախարարի տեղակալը շարունակեց՝ նշելով, որ այսօր, սակայն, նա հնարավոր չի համարում Արևելյան գործընկերության ապագան քննարկելը, քանզի այն ապագա չունի, քանի դեռ դրա հիմքում ընկած արժեքներն ու նպատակները կոպտորեն ոտնահարվում են ԱլԳ անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից, որը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ արդեն 16 օր է, ինչ շարունակում է Արցախի և Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիան՝ ռմբակոծելով և գնդակոծելով խաղաղ բնակչությունը և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինատեսակների օգտագործմամբ:
 
Ավետ Ադոնցն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական միության, և Եվրոպական խորհրդարանի անդամների բազմաթիվ կոչերը:
Մանրամասն` https://bit.ly/3lLYIqv
 

  • Կիսվել: