երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները

ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: