երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Կորեայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Կորեայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Դոհունին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, մաղթել է նրան ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամությունը խորացնել ու զարգացնել քաղաքական երկխոսությունը և դիվանագիտական, տնտեսական կապերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ զրուցակցին ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

  • Կիսվել: