հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը զարմանալի է համարում Շուշիի շրջանի հայկական դիրքերը գնդակոծելու մասին ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանը զարմանալի է համարում Շուշիի շրջանի հայկական դիրքերը գնդակոծելու մասին ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե  սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը, ադրբեջանական կողմը զարմանալի է համարում։

Այս առիթով վերջիններս հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես ասվում է, որ  միջադեպը հետաքննվել է Ադրբեջանի ՊՆ և ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության համատեղ մասնակցությամբ: «Պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ չեն բացել այս ուղղությամբ և նշված ամսաթվին։ Սակայն հետագայում տեղեկատվությունը ներկայացվեց բոլորովին այլ տեսքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։

«Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: