շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել. Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այն ․ համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը ԼՂ հիմնահարցի շուրջ, դեսպան Անն Լույոն պատասխանել է․

«Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով»:

Գործակալության ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է․

«Երկխոսություն ապահովելու միջոցով»։

  • Կիսվել: