չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը. ԵԽԽՎ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը. ԵԽԽՎ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

Անընդունելի է, երբ մի երկիր ներխուժում է հարեւան պետության ինքնիշխան տարածք։ Այս մասին ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Իռլանդիայի ներկայացուցիչ Փոլ Գավենը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիայի գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։

Նա հավելել է. ՛՛Հարվածներ են հասցվել բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այդ ամենը լավ փաստագրված է: Հարվածներ են հասցվել Ջերմուկին, որտեղ կան բազմաթիվ բնակավայրեր եւ զբոսաշրջային օբյեկտներ, ինչպես նաեւ ճոպանուղին, հարվածներ են հասցվել երեք հյուրանոցի, առողջարանի եւ սրճարանի ուղղությամբ, վնասվել է 200 տուն եւ քաղաքապետարանի շենքը:

Հայաստանի կառավարությունը հայտնել է չորս խաղաղ բնակչի մահվան մասին։ Եվս մեկը անհետ կորել է, յոթ մարդ վիրավոր է։ Ադրբեջանը չի հերքում այդ հարվածները, բայց Հայաստանին մեղադրում է սադրանքների մեջ։

Անընդունելի, երբ մի երկիր ներխուժում է մյուսի ինքնիշխան տարածք։ Կարեւոր է նաեւ նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը, ինչը եւս անընդունելի է՛՛:

  • Կիսվել: