ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին որպես «վարձկան» ներկայացնել և քրգործեր հարուցել

Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին որպես «վարձկան» ներկայացնել և քրգործեր հարուցել

Ադրբեջանը ոչ միայն չի կատարում գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ հանդուգն կերպով փորձում է:

Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին որպես ՛՛վարձկան՛՛ ներկայացնել եւ նրանց դեմ կեղծ քրեական գործեր հարուցել:

Ինչպես տեղեկացնում է Turan-ը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիեւը լրագրողներին հայտնել է հերթական քրգործի մասին: Այս անգամ խոսքը Լիբանանի՝ հայկական ծագմամբ քաղաքացիների մասին է, որոնց Ադրբեջանը փորձում է որպես ՛՛վարձկաններ՛՛ ներկայացնել:

Նշվում է, որ Լիբանանի քաղաքացու դեմ մի քրեական գործն արդեն ուղղվել է Բաքվի ռազմական դատարան: ՛՛Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին՛՛,-հայտնել է Ալիեւը:

Հայտնի է դարձել, որ նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), եւ 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ այլ հոդվածներով:

 

  • Կիսվել: