կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանում միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (ցեղասպանություն): Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում գործը վերանայվել և հաստատվել է դատավոր Էլբայ Ալլահվերդիևի կողմից», - հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատարանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ հեռակա կարգով կիրառվել է ձերբակալություն, և նա հայտնվել է միջազգային հետախուզման մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: