հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը․ Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը․ Աբրահամյան

Ով Արցախում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունները դիտարկում է բացառապես արցախցիների խնդիր և Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նույն կերպ վարվելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ հարձակման պարագայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը, որն իր դիմադրության պոտենցյալով խրվել է Ադրբեջանի կոկորդում։

Այս պահին մարտը՝ դրա ուղղակի կամ անուղղակի իմաստով, Արցախում է և մեր հնարավոր տապալումը ոչ միայն վտանգելու է մեր արյունակիցների անվտանգությունը, այլ նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի»,-նշել է նա։

  • Կիսվել: