կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հակամարդկային է. Փաշինյանը` Ադրբեջանի կողմից զինվորների դիերը հանելուն խոչընդոտելու մասին

Հակամարդկային է. Փաշինյանը` Ադրբեջանի կողմից զինվորների դիերը հանելուն խոչընդոտելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում անդրադարձել է սեպտեմբերյան հարձակումից հետո Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների դիերի որոնողական գործողություններին խոչընդոտելուն։
«Սկսած սեպտեմբերի 14–ից Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների դիակների որոնողական գործողությունների համար։ Դա հակամարդկային և անընդունելի պահվածք է»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

  • Կիսվել: