երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանը։ 

"Ես անվտանգության խորհրդի նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը, և կրկին ուզում եմ ասել,  որ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում այդ մարդկանց գործունեությունը նոր չի։ Էդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել ՀՀ -ի վրա։ Էդ մարդիկ հետագայում վերջրերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն տեղերը, որտեղով հնարավորին ապահով հնարավոր է հատել ՀՀ սահմանը։

Հիմա էդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը որ անում ենք դրան իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենանք։ ԵՎ հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը  ընդդմեն ՀՀ-ի։

Համացացնում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 %-ը ծածկված է սևով և դա ներակյացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորգարում է հակահայկական փաստաթուղթ։ Եթե էդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն և ներրկայացվեն հանրությանը։ Եվ սա իհարկե այս գործողությունները այլ կերպ քան ադրբեջանական գործակալական ցանցի գործունեություն չեմ կարող  որակել։ Իմ քաղաքական գնահատական այդ է և այլ կերպ որակել չեմ կարող։

Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է:

Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99, այլ 100 տոկոսով: Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք: Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չի հրապարակում փաստաթուղթը, քանի որ կոռեկտ չի համարում:

  • Կիսվել: