«Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձրել պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել France 24 հեռուստաալիքին և նշել, որ Ադրբեջանը ՛՛վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին՛՛:
Իրենց դեմ հնչած մեղադրանքներին այն մասին, որ կտտանքների են ենթարկում հայ ռազագերիներին, Ալիևը պատասխանել է. ՛՛Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա: Մենք վերադարձրել ենք նրանց զինծառայողներին, նախքան նրանք վերադարձրել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց՛՛: