կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ադրբեջանը Հայաստանի տարածքում դրոշ չի տեղադրել»․ Հաջիզադե

«Ադրբեջանը Հայաստանի տարածքում դրոշ չի տեղադրել»․ Հաջիզադե

«Պնդումները, թե Ադրբեջանը իր դրոշն է բարձրացրել Հայաստանի տարածքում, իրականությանը չեն համապատասխանում», - այսօր Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, հայտնում է «Ազատությունը»։

«Երեկ, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից՝ կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են», - պնդել է Հաջիզադեն։

Հայկական կողմն ընդգծում է, որ երեկ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել և Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի՛ տարածքում, համացանցում նաև համապատասխան տեսանյութեր են տարածվել:

  • Կիսվել: