ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը եւս վեց զորամասեր կձեւավորի Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին

Ադրբեջանը եւս վեց զորամասեր կձեւավորի Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչեւ մայիսի վերջ եւս վեց զորամասեր ձեւավորել այն տարածքներում, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ Ղարաբաղում մարտերից հետո: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը, գրում է ՏԱՍՍ-ը:

"Զանգելանի, Ղուբաթլուի շրջաններով և Լաչինի շրջանի մի մասով Հայաստանի հետ պետական սահմանի պահպանության և պաշտպանության կազմակերպման համար ստեղծվել են սահմանային-մարտական կետեր։ Վերջին երկու ամսվա ընթացքում այդ ուղղություններով բացվել են տասը նոր զորամասեր, իսկ մինչեւ մայիսի վերջ կավարտվեն եւս վեց մասերի շինարարական եւ վերանորոգման աշխատանքները", - Գուլիեւի խոսքը մեջբերում է Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: