երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում. Le Figaro-ի փոխտնօրեն

Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում. Le Figaro-ի փոխտնօրեն

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում ՛՛Հակագրո՞հ՛՛ և ՛՛Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ՛՛՝ սու՛տ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ սու՛տ՛՛:

Նա նաև ներկայացրել է հատվածներ ադրբեջանական լոբբինգի նամակներից:

  • Կիսվել: