կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում. Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում. Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորը նշեց, որ այդ բարբարոսությունները տեղի են ունենում հակառակորդին անցած տարածքների շինարարական և վերանորոգման շրջանակներում՝ նշելով, որ քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և վերադարձվել 1992 թվականի տեսքին:

«Ներողություն եմ խնդրում, որ շեղվում եմ քննարկվող թեմայից, բայց ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Շուշիում: Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես  լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա:

  • Կիսվել: