ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը չի բացառում հայերի վերադարձը Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ․ Ռզաև

Ադրբեջանը չի բացառում հայերի վերադարձը Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ․ Ռզաև

Ադրբեջանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադարձի հնարավորությունը այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը։

Նա շեշտել է՝ տարածքների փոխանցման մասին խոսք չկա։ «Մեր երկիրը ամենաբարձր մակարդակով մեի անգամ չէ, որ հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինտեգրելու Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հայ բնակչությանը Ադրբեջանի տարածքում։ Բայց տարածքում ապրելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքն օտարելու իրավունքով։ Դրա համար մեր պատասխանն է՝ այո՛, հայերը կարող են ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացիներ, ինչպես ապրում էին հակամարտությունից առաջ»,- ասել է Ռզաևը։

Պատասխանելով հարցին՝ անվտանգության երաշխիքներ կտրամադրվե՞ն վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռզաևն ասել է, որ «Ադրեջանի տարածքում բնակվող բոլոր մարդկանց համար երաշխիքը պետությունն է, սահմանադրությունն ու օրենքները, իսկ նախագահ Իլհամ Ալիևը՝ այդ ամենի երաշխավորը»։

  • Կիսվել: