ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ադրբեջանը չէ, որ պետք է Հայաստանին ներքին օրակարգ թելադրի․ ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին

Ադրբեջանը չէ, որ պետք է Հայաստանին ներքին օրակարգ թելադրի․ ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին

«Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով», -ինչպես հայտնում է Ազատությունը, այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է ու գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ՝ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի, սակայն դա չի կարող լինել այլ երկրի ճնշման տակ։

«Ադրբեջանը չէ, որ պետք է Հայաստանին ներքին օրակարգ թելադրի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխարտգործնախարարը։

Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն։

«Դրան է ուղված թե՛ «Խաղաղության խաչմերուկը» թե՛ մեր մոտեցումները բանակցային պրոցեսին, մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրանց՝ առանց որևէ նախապայմանների, և, կարծում եմ, որ միջազգային գործընկերները բազմիցս դա նշում են», - ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: