Ադրբեջանը բողոք է ներկայացրել Ֆրանսիային՝ կապված Սենատի ընդունած բանաձևի հետ
Ադրբեջանը բողոք է ներկայացրել Ֆրանսիային՝ կապված Սենատի բանաձեւի ընդունման հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան «բողոքի նոտա են հանձնել՝ կապված 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ բանաձեւի ընդունման»։
Նոյեմբերի 15-ի նիստում Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն բանաձեւ է ընդունել , որը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ կապված Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ։