կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանցից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել. Խանդանյանը՝ Երասխում Ադրբեջանի սադրանքի մասին

Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանցից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել. Խանդանյանը՝ Երասխում Ադրբեջանի սադրանքի մասին

«Մտահոգիչ է վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացումը, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին, և այստեղ կրկին մենք տեսնում ենք Ադրբեջանի այդ վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանցից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Անդրադառնալով հունիսի 13-ին ադրբեջանական կողմի Երասխում սանձազերծած ագրեսիային՝ Խանդանյանն ասաց. «Երեկվա միջադեպը հատկանշական էր նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ էին թիրախավորել և այն գործարանի շինարարության ուղղությամբ էր հրաձգությունը եղել, որտեղ ամերիկյան ներդրումներ կան և որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար: Սա չի փոխում մեր դիրքորոշումները, մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին և ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին: Պետք է արձանագրենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի կառավարությանը զեկույցներ չի ներկայացնում, այլ ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովին և անդամ երկրներին, բայց ես ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում»:

  • Կիսվել: