չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը ամեն ինչ ունի, բացի ատոմային ռումբից․ Սիմոնյանը՝ գնվող սպառազինության մասին

Ադրբեջանը ամեն ինչ ունի, բացի ատոմային ռումբից․ Սիմոնյանը՝ գնվող սպառազինության մասին

 Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Ադրբեջանի բարձրացրած աղմուկին, թե հայկական կողմը զինվում է։

«Ադրբեջանը բացի ատոմային ռումբից, կարելի է ասել, ամեն ինչ ունի, և այսօր աշխարհին փորձում են ներկայացնել, որ Հայաստանն իբր զինվում է, հարձակվում է, հարձակողական պլաններ ունի»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց՝ հայկական կողմը բացառապես պաշտպանական սպառազինություն է ձեռք բերում։ Մինչդեռ միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի, թե ինչի համար է Ադրբեջանն այսօր միլիարդավոր դոլարներով գնում զենք-զինամթերք։
Սիմոնյանը շեշտեց՝ անգամ իսրայելական հակամարտության այս թեժ օրերին է Ադրբեջանը կարողանում իր երկիր զենք տեղափոխել։
 
Սիմոնյանը միաժամանակ հավելեց, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում, պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, բայց ակնկալում է, որ Բաքուն նույնպես կառուցողական կլինի։

  • Կիսվել: