շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ Հայաստան վերադարձի խնդիրը ժամանակի հարց է. Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ Հայաստան վերադարձի խնդիրը ժամանակի հարց է. Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ Հայաստան վերադարձի խնդիրը ժամանակի հարց է, այն գործոններից մեկն է, որով Ադրբեջանը ցանկանում է ազդել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա: Այս մասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

«Գերիների հետ կապված հարցը մեր ամենացավոտ խնդիրն է: Այն ժամանակի հարց է: Գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ջանքեր ենք գործադրում, առանց չափազանցնելու: Իհարկե, ամեն օրը և իրենց համար, և ընտանիքի անդամների համար շատ լուրջ տառապանք է և փորձություն: Եվ իմ համոզմունքն այն է, որ դա ժամանակի հարց է և մեծ հաշվով, համոզված եմ, որ ընտրություններից հետո կինտեսիվանա այդ գործընթացը, որովհետև գերիների գործոնը և մյուս գործոններն օգտագործվում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Նաև այդ է պատճառը, որ չեն վերադարձնում: Չեմ ասում, որ միակ պատճառը դա է, բայց պատճառներից մեկն է: Դրանով ուզում են ցավացնել մեզ, մեր ժողովրդին, դրանով ցավացնել անձամբ ինձ»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: