Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
«Ես ուշադրությամբ հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ բանակցություններին՝ հույս ունենալով, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման, ապաքինման և հաշտեցման գործընթացի: Մենք պատրաստ ենք աջակցել։ Բոլոր նրանք, ովքեր կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության իրավունքը պետք է լիովին պահպանվի»,- ասել է Տյուրկը: