երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լոս Անջելեսի բողոքի ակցիայի առնչությամբ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լոս Անջելեսի բողոքի ակցիայի առնչությամբ

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է «Интерфакс Азербайджан»-ը՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևային։

Նշենք, որ Լոս Անջելեսում  հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Նշվում է, որ դեսպանը կանչվել է Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր Հյուպատոսության շենքի առջև «արմատական տրամադրված հայ դաշնակների սադրիչ և ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ:



Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: