կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանն, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը և՛ 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ագրեսիաներով, և՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից։ Շատ կարևոր է արձանագրել տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն։ Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների և հաղորդակցության նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է կենսունակությունից, այսինքն՝ պայքարի բնականոն զարգացման իր հնարավորությունից», - հայտարարեց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է։

«Ավելին՝ ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ և դիրքավորվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: