երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան (տեսանյութ)

Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան (տեսանյութ)

Մենք ունենք տեղեկություն, որ Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի հրավերը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում: Սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են, բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում՛՛:

Մարուքյանն անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրին և ընդգծեց, որ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրել:

՛՛Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի՛՛,-նշեց նա:

Մարուքանի խոսքով՝ ադրբեջանական գերությունից 32 զինծառայողների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղված դրական քայլ է, և հույս կա, որ նման փոքր քայլերով կարելի է հասնել խաղաղության պայմանագրի:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: