հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ ՀՀ-ում կորցնեն իրենց գործընկերոջը, իրենց ծրագրերը չեն կարողանա ավարտել. Սաղաթելյան

Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ ՀՀ-ում կորցնեն իրենց գործընկերոջը, իրենց ծրագրերը չեն կարողանա ավարտել. Սաղաթելյան

Ադրբեջանը եւ Թուրքիան շտապում են, որպեսզի պատերազմում Հայաստանի նկատմամբ ստացած իրենց առավելությունը ամրագրեն դե յուրե։ Այս մասին այսօր Սասունցի Դավթի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի իշխանության վարած հակահայ քաղաքականությունն այլեւս չի զարմացնում։ Ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից։ Ադրբեջանը եւ Թուրքիան այժմ շտապում են, որովհետեւ գիտեն, որ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ինչին քիչ է մնացել, իրենց առջեւ դրված ծրագրերը չեն կարողանա ավարտին հասցնել։ Անկախ բոլոր հանգամանքներից, խուզարկություններից եւ ճնշումներից, մենք գնալու ենք առաջ՝ դեպի հաղթանակ՛՛։

Հիշեցնենք, որ այսօր Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Առավոտյան շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին Արտաքին գործերի նախարարության շենք եւ շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

 

 

 

  • Կիսվել: