երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջը. Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջը. Բայրամով

՛՛Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ՛՛: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն՛՛:

Բացի դրանից՝ Բայրամովը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, պատասխանատու են ընթացիկ գործընթացին չվնասելու, ինչպես նաև ՛՛սադրանքներից և գործողություններից զերծ մնալու համար, որոնք հանգեցնում են լարվածության սրմանը՛՛:

՛՛Խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերությունները չեն կարող կայուն և անշրջելի լինել, եթե Հայաստանի Սահմանադրության մեջ կասկածի տակ դրվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական սցենարներից:Ադրբեջանը քաղաքական կամք և պատասխանատվություն է ակնկալում Հայաստանի կողմից՛՛,-ասել է Բայրամովը:

  • Կիսվել: