հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանն է պատրաստվում դատի տալ Հայաստանին և վնասների  փոխհատուցում իրենց ասած «օկուպացիայի» տարիների համար․ ԼՀԿ պատգամավոր

Ադրբեջանն է պատրաստվում դատի տալ Հայաստանին և վնասների փոխհատուցում իրենց ասած «օկուպացիայի» տարիների համար․ ԼՀԿ պատգամավոր

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն հարցեր է բարձրացնում Արցխի շուրջ ստեծված իրավիճակի ֆոնին։

«Իսկ գիտե՞ք, որ այդպես էլ չեղավ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի դատական գործընթաց, ապագայում Արցախի ինքնորոշման իրավունքն ամրապնդող այդքան անհրաժեշտ ոչ մի իրավական գործընթաց, որով կհաստատվեին Ադրբեջանի կողմից հայերի դեմ ատելությամբ պայմանավորված սպանությունները, հարձակումները, ահաբեկչության ներգրավման ու ֆինանսավորման փաստերը և մի շարք այլ ակնհայտ հանցագործություններ...

Իսկ գիտե՞ք, որ կառավարությունը հետևողականորեն հրաժարվեց անգամ պատերազմի այս օրերին, երբ արդեն բանակցությունները տապալված էին և «վախենալու» իմաստ չկար, սկսել նման որևէ գործընթաց ...

Մինչդեռ արդեն հիմա Ադրբեջանն է պատրաստվում դատի տալ Հայաստանին և պահանջել վնասների (մի քանի տասնյակ միլիարդ դոլար) փոխհատուցում իրենց ասած «օկուպացիայի» տարիների համար ...

Հիմա ի՞նչ պիտի ասեք չարածի համար...»,- գրել պատգամավորը։

  • Կիսվել: