շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան․ Տիգրան Բալայան

Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան․ Տիգրան Բալայան

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը «շաբաթների ընթացքում»  Ադրբեջանի կողմից ներխուժում  է սպասում, գրում է Brussels Signal-ը։

Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծում է Տիգրան Բալայանը։

Brussels Signal-ին տված հարցազրույցում Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։

Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ​​ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի:

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։

Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Միաժամանակ Բալայանը բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։

Նա վկայաբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»։

«Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։

Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։ Նա նաև ասել է, որ «անհատական ​​պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: