կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրվի․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրվի․ Արմեն Խաչատրյան

Չի կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքերը մեր տարածքում են։ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Ադրբեջանը վատ է տրամադրված, խաղաղության պայմանագիրը, միգուցե, ձեռք չի տալիս, որ Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում էլ նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ լինի, որ հետո հնարավոր լինեն խախտել»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: