շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա. Փաշինյանի հարցազրույցը BBC World News-ին

Ադրբեջանն ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա. Փաշինյանի հարցազրույցը BBC World News-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է BBC World News-ին տված իր հարցազրույցից մի հատված.

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:

Հարցազրույցի հղումը՝ այստեղ:

  • Կիսվել: