երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանին կոչ եմ անում ազատ արձակել գերիներին՝ ԵԱՀԿ հովանու ներքո. Անն Լինդե

Ադրբեջանին կոչ եմ անում ազատ արձակել գերիներին՝ ԵԱՀԿ հովանու ներքո. Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է ԼՂ հակամարտության ու ԵԱՀԿ-ի՝ հակամարտության կարգավորման ջանքերին: Ի պատասխան հարցին, որ Հայաստանում հիասթափված են ԵԱՀԿ-ից, ու ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, նա մասնավորապես ասել է.

«Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Երկխոսությունն անհրաժեշտ է՝ տարածաշրջաններում խաղաղության հաստատման համար: Համաձայն չեմ, թե ԵԱՀԿ-ն ջանք չի ներդնում ԼՂ խնդրի կարգավորման համար: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ աշխատում է: Նրա հետ երեկ եմ հանդիպել՝ իրավիճակը քննարկելու համար: Կա նաև Մինսկի խմբի համանախագահությունը՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահությամբ, որը սակայն անցյալ տարի սահմանափակ հնարավորություն է ունեցել այցելել տարածաշրջան՝ նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նաև կարևոր էր 15 գերիների վերադարձը, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այդ հարցում բարձր եմ գնահատում նաև Վրաստանի ջանքերը: Դրանք վստահության ամրապնդման միջոցառումներ էին: Ես հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդել վստահությունը՝ ազատ արձակելով բոլոր գերիներին և ԵԱՀԿ հովանու ներքո՝ իմ անձնական ներկայացուցիչ Կասպշիկի միջնորդությամբ՝ գտնելու քաղաքական լուծումը, քանի որ դեռևս չկա նաև խաղաղության համաձայնագիրը»,- հայտնում է 1lurer.am-ը։

  • Կիսվել: