հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի և խնձորի ներմուծումն  արգելվել է

Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի և խնձորի ներմուծումն արգելվել է

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ադրբեջանից լոլիկ ու խնձոր Ռուսաստան ներմուծելու «Ռոսսելխոզնադզորի» արգելքը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սահմանափակումը կապված է վնասատուներով արտադրանքի շարունակվող մատակարարման հետ: Վերստուգիչ մարմինն այս իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել էր դեռևս հոկտեմբերի վերջերին:

Չորեքշաբթի օրը «Ռոսսելխոզնադզորը» հիշեցրել էր, որ գերատեսչությունն Ադրբեջանին հորդորել էր ուժեղացնել վերահսկողությունն առաքված ապրանքների նկատմամբ և զգուշացրել հետագա խախտումների դեպքում հնարավոր սահմանափակումների մասին: Չնայած զգուշացումներին՝ թունավոր արտադրանքը շարունակում էր մուտք գործել Ռուսաստան:

  • Կիսվել: