հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի նախագահի խոսքերի հետ. փորձագետ

Ադրբեջանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի նախագահի խոսքերի հետ. փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի նախագահի հայտարարության հետ:

Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ադրբեջան անունով արհեստածին պետության պարտված բանակը տարածել է հայտարարություն, կապված Արցախի նախագահի այն հայտարարության հետ, որ եթե փորձեն Ստեփանակերտի վրա մեկ ռումբ գցել, ապա պատասխանը շատ դաժան կստանան Գանձակում (ադր․ Գյանջա):

Հոխորտացող հայտարարության վերջաբանը ոչ թե ծիծաղելի, այլ պարզապես այդպես էլ իրականության հետ չհամակերպվելու մասին է խոսում։ Ներկայացնեմ վերջաբանը․ «․․․Մենք վերահաստատում ենք, որ ադրբեջանական բանակն ունի բավարար ներուժ և ունակ է ոչնչացնել հայկական կրակակետերը, ռազմական հենակետերը և այլ օրինական ռազմական թիրախներ:

Հայաստանի յուրաքանչյուր սադրանք վճռականորեն կճնշվի, ինչպես Թովուզի մարտերում, և նման սադրանքների համար ողջ պատասխանատվությունը ընկնում է ուղղակիորեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Տավուշյան մարտերում հայկական կողմը տարել է փայլուն հաղթանակ, որի մասին ակնածանքով են խոսում արտասահմանյան անկախ ռազմական փրոձագետները։ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ուղիղ չորս օր կռիվ տվեց ու չկարողացավ փրկվել խայտառակությունից, ավելին՝ գնալով ավելի խորացրեց խայտառակ պարտությունը և ոչ միայն դիրքային կորուստներ , այլ ռազմական բարձրագույն սպայական կազմի կորուստներ տվեցին․․․
Դե ու փորձեք․․․՛՛:

Հիշեցնենք, որ նախօրեին, պատասխանելով երիտասարդների հարցերին, Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը իրենց նշանառության տակ է. «Եթե հակառակորդը փորձի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

  • Կիսվել: