հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք` պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք` պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոնը հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել` անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական կողմր սադրիչ գործողություններին։

Նա, մասնավորապես, գրել է.

"Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա":

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն էր հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: