չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ադրբեջանի զինուժի մեծ կորուստները նվազեցրել են ռազմագործողությունների ինտենսիվությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանի զինուժի մեծ կորուստները նվազեցրել են ռազմագործողությունների ինտենսիվությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան պատերազմը փորձում է տանել սիրիական սցենարով: Փորձ է արվում պատերազմական գործողությունները շարունակել փոքր խմբավորումների հարձակումներով՝ թուրքական օդուժի եւ ԱԹՍ-ների ակտիվ աջակցությամբ: Բայց միեւնույն ժամանակ պատերազմի տրամաբանության փոփոխությունն առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակի իրականացրած հաջող մարտավարության  եւ ռազմական գործողությունների արդյունք է: Թշնամին պարտադրված գնաց պատերազմի այս սցենարին՝ չգիտակցելով, որ ռազմական գործողությունների այս ձեւաչափում հատկապես հայկական զինված ուժերի առավելությունը կանխորոշված էր ի սկզբանե: Այս ռազմական գործողությունների ձեւաչափում յուրաքանչյուր դրվագի՝ մեզ համար դրական ելքն այլընտրանք չունի, քանզի մենք մեր հողի վրա, մեր օջախների համար ենք կռվում, իսկ վարձկանն ու բաշիբոզուկը՝ լոկ իրենց փողն աշխատելու եւ կենդանի մնալու համար»:

  • Կիսվել: