ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ժողովուրդը պետք է գիտակցի, որ Թուրքիան իր երկիրը զավթել է առանց պատերազմի. Թունյան

Ադրբեջանի ժողովուրդը պետք է գիտակցի, որ Թուրքիան իր երկիրը զավթել է առանց պատերազմի. Թունյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատել է, որ պետք է ֆիքսել՝ Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի, փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։  Թունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջան անկախ պետություն՝ որպես այդպիսին, դե-ֆակտո այլևս գոյություն չունի։
Փոխարենը գոյություն ունի Թուրքիայի նահանգ՝ Ադրբեջան անունով։ Եվ Թուրքիան, իր կամակատար Ալիևի վարչակազմի միջոցով օգտագործում է այդ նահանգի ռեսուրսները (մարդկային, տարածքային, դիրքային, հանքահումքային, ֆինանսական և այլ)՝ իր խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Որքան շուտ Ադրբեջանի ժողովուրդը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները (լեզգիները, թալիշները, թաթերը և այլք) սա գիտակցեն, այնքան լավ իրենց համար»,-գրել է Թունյանը:


Նա նկատել է՝ եթե Ադրբեջանի ժողովուրդը գիտակցի, կհասկանա, որ իրականում իրենց երկիրը զավթվել է առանց պատերազմի, և իրենց կյանքի գնով սակարկություններ են գնում, միգուցե նաև հասկանա, որ պետք է պայքարել ոչ թե հայերի, այլ իրենց իրական զավթիչների դեմ։
«Ու նաև կհասկանան, որ մտել են մի խաղի մեջ, որտեղ իրենք ի սկզբանե զոհաբերված զինվորներ են։ Աշխարհը նույնպես սա հասկանում է, բայց շարունակում է հանդուրժել այս քաղցկեղի տարածումը։Իսկ մեզ համար տարբերություն չկա։ Մենք պիտի հույս դնենք ինքներս մեզ վրա, որովհետև պատմությունն է մեզ այդ դասը տվել»,-նշել է Թունյանը:

 

Նա շեշտել է, որ հայկական կողմը պայքարում է իր ոգու, իր գոյատևման, իր պատմության, մշակույթի, արժեքների համար։ «Ու ի սկզբանե դատապարտված ենք հաղթանակի ու հաղթելու ենք»,-նշել է պատգամավորը:

  • Կիսվել: