երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են օկուպացված Շուշիի հռչակագիրը. Պատգամավորն առաջարկում է արձագանքել

Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են օկուպացված Շուշիի հռչակագիրը. Պատգամավորն առաջարկում է արձագանքել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի:

«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ. դա մեզ համար անընդունելի է», - հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, թե ՀՀ ԱԳՆ-ն բավական ադեկվատ ձևով է արձագանքել այդ հռչակագրին, բայց որևէ պետական մարմին, նաև խորհրդարանի մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չեն արձագանքել:

Սա, ըստ պատգամավորի, տարօրինակ է այն առումով, որ ներկայում որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը:

«Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարարերից մեկը. չարձագանքել այս որոշմանը Ազգային ժողովը չի կարող և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել», - նշեց Անդրանիկ Թևանյանը:

  • Կիսվել: