հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի․ Ալիևը՝ Պուտինին

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի․ Ալիևը՝ Պուտինին

Հեյդար Ալիևը և Դուք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարձր մակարդակի հարաբերություններ եք հաստատել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։ .

՛՛Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե՛՛,-հավելել է նա:

Ալիևը  նաև ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։

 

  • Կիսվել: