երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկնել է Իսրայել՝ Բաքվի ապագա դեսպանատան համար տեղ գտնելու նպատակով

Ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկնել է Իսրայել՝ Բաքվի ապագա դեսպանատան համար տեղ գտնելու նպատակով

Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը մեկնել է Իսրայել՝ Բաքվի ապագա դեսպանատան համար տեղ գտնելու նպատակով։

Ռզաևը կայցելի նաև Իսրայելի ԱԳՆ, հանդիպում կունենա նախարարության Միջազգային զարգացման համագործակցության գործակալության ղեկավարի և նախարարության քաղաքականության տնօրինության հետ: Նախատեսվում է նաև Ռզաևի հանդիպումը Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոյի հետ:

«Մեր երկու երկրների միջև դաշնագիրը հրաշք է, քանի որ այն հիմնված է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև երկու ժողովուրդների ընդհանուր պատմության վրա, որոնք միասին ապրել են ավելի քան հազար տարի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը:

Դեռևս նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել էր Իսրայելում դեսպանություն բացելու իր պատմական որոշման մասին։ Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղակայված կլինի Թել Ավիվում և կդառնա շիա մահմեդականների մեծամասնություն ունեցող առաջին երկրի դեսպանատունը Իսրայելում:

  • Կիսվել: